Բաժիններ՝

Հազարավոր կամավորներ ցանկացել են 19.000 դոլարով 60 օր անցկացնել մահճակալին

NASA-ն եւ Եվրոպայի տիեզերական գործակալությունն սկսել են կամավորների հավաքագրումը, որոնք պատրաստ են 60 օրվա ընթացքում առանց վեր կենալու պառկել մահճակալին 19 հազար դոլար վարձատրության դիմաց: Գիտափորձին մասնակցելու հայտեր են տվել արդեն հազարավոր պոտենցիալ թեկնածուներ”

«Երեկվանից գիշերվա ընթացքում մենք 1300 հայտ ենք ստացել: Ավելի վաղ ստացել էինք եւս մի քանի հազարը: Շատ թեկնածուներ կան Մեծ Բրիտանիայից եւ ԱՄՆ-ից»,- ՌԻԱ Նովոստիին պատմել է Գերմանիայի օդատիեզերական կենտրոնի (DLR) Օդատիեզերական բժշկագիտության ինստիտուտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆրիդերիկե Վյուտշերը՝ հավելելով, որ ընտրվելու պարտադիր պայման է գերմաներենի ազատ տիրապետումը:

Գիտափորձը բաղկացած է 15-օրյա նախապատրաստումից, 60 օր մահճակալին անցկացնելուց, որի ընթացքում ավելի քան 100 գիտնականներ կանցկացնեն զանազան հետազոտություններ՝ մարդու օգրանիզմի վրա անկշռության ազդեցությունը պարզելու նպատակով, եւ 14-օրյա վերականգնումից:

24 մասնակիցներից մեկը դառնալու համար անհրաժեշտ է անցնել բարդ ընտրությունը, որը ներառում է հարցաթերթիկի լրացում, զրույց եւ փորձարկվողների շարքերը մտնելու պատրաստականության հոգեբանական գնահատում: Ինչպես հայտարարել է Վյուտշերը, այդ ամենն արվում է, որպեսզի նվազագույնի հասցվի նախագծից մասնակցի վաղաժամկետ դուրս գալու ռիսկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս