Բաժիններ՝

«Դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ հիմարները՝ վստահությամբ»

Չարլզ Բուկովսկու դիպուկ մտքերը կյանքի, սիրո ու միայնության մասին

Գերմանացի ծագմամբ ամերիկացի գրող Չարլզ Բուկովսկին ստեղծագործում էր, այսպես կոչված, «կեղտոտ ռեալիզմի» ոճով, երբ կերպարները, իրերն ու իրադարձությունները ոչ միայն ավելի են գունավորվում, այլև նկարագրվում են տառացիորեն իրենց ողջ մերկությամբ, կոպիտ կամ նույնիսկ ագրեսիվ անկեղծությամբ։

Դա իր տեսակի մեջ բողոք էր քաղցր-մեղցր հորինված ամերիկյան վեպերի դեմ ու աշխարհի մասին ողջ ճշմարտությունն ասելու ցանկություն, այն աշխարհի մասին, ինչպիսին որ այն իրականում կա։

Սակայն հնարավոր չէ նրա կենսական դիտարկումների ողջ խորությունը փոխանցել առանց ևս մեկ բաղադրիչի, նուրբ, էմոցիոնալ հոգու, որն ամեն ինչ խորապես զգում է ու կարեկցում ողջ մարդկությանը։ Հենց այդպիսի հոգի կա ցինիզմի դիմակի տակ թաքնված շատ խելացի գրող, բանաստեղծ ու գրականագետ Չարլզ Բուկովսկու մարմնում։

Կարդացեք նաև

Եվ այսպես՝

1. Լավ է, երբ ամեն ինչ վատ է ու գնալու տեղ կա։

2. Կյանքի նկատմամբ ունեցած իմ հայացքներով առաջին բանը, որ պիտի անես, մարդկանց հետ շփվելուց փախչելն է։

3. Որքան քիչ են նրանք ինձ հանդիպում, այնքան լավ եմ ես ինձ զգում։

4. Միայնությունն ինձ ամուր է դարձնում։ Առանց նրա՝ ես ասես առանց հաց ու ջրի լինեմ։ Առանց նրա՝ յուրաքանչյուր օրն ինձ անուժ է դարձնում։ Ես չեմ հպարտանում իմ միայնությամբ, բայց ես կախված եմ նրանից։

5. Ես սովորաբար վատն եմ, բայց երբ ես լավն եմ, ես սարսափելի լավն եմ։

6. Պարզապես ապրելը, քանի դեռ չես մահացել, արդեն ծանր աշխատանք է։

7. Աղքատությունն ու անկուլտուրականությունը ծնում են սեփական ճշմարտությունը։

8. Երբ դու հարբած ես, աշխարհն առաջվա պես ինչ-որ տեղ կողքիդ է, սակայն այն գոնե կոկորդիցդ չի բռնում։

9. Աշխարհը փրկել սկսելու համար պետք է փրկել յուրաքանչյուր մարդու առանձին-առանձին, մեկը մյուսի հետևից։ Բոլորին փրկելը կամ ռոմանտիզմ է, կամ քաղաքականություն։

10. Էկրանններին ամեն տեսակի աղբ տեսնելն այնքան սովորական է դարձել, որ մարդիկ դադարել են իրենք իրենց հաշիվ տալ, որ նույն աղբն են նայում։

11. Դեպրեսիան ու ինքնասպանությունը հաճախ ոչ ճիշտ սննդակարգի արդյունք են եղել։

12. Գրողները հուսահատ մարդիկ են, և երբ հույս է ծագում, նրանք դադարում են գրող լինել։

13. 25 տարեկանում հանճար կարող է լինել ցանկացածը։ 50 տարեկանում արդեն դրա համար ինչ-որ բան պետք է անել։

14. Գործերը լավ էին ընթանում, բայց չգիտես, թե որ ուղղությամբ։

15. Իհարկե, մարդուն կարելի է սիրել, եթե նրան շատ մոտիկից չգիտես։

16. Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ հիմարները՝ վստահությամբ։

17. Եթե քեզ հաջողվել է խաբել մարդուն, դա չի նշանակում, որ նա հիմար է, դա նշանակում է, որ քեզ ավելի շատ են վստահել, քան դու դրան արժանի էիր։

18. Գեղեցկությունը դատարկ բան է։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե քո բախտն ինչքան է բերել, որ դու գեղեցիկ չես։ Չէ՞ որ, եթե դու մարդկանց դուր ես գալիս, ապա գիտես, որ խնդիրն ուրիշ բանի մեջ է։

19. Եթե ձեր մեջ գրեթե հոգի չի մնացել, ու դուք այդ մասին գիտեք, ուրեմն դուք դեռ հոգի ունեք։

20. Լինում են օրեր, երբ ավելի լավ է անկողնուց դուրս չգաս ու վերմակը գլխիդ քաշես։

21. Եթե դու անասուն ես, ապա հենց այդպես էլ ասա, թե չէ մեկ ուրիշը կասի։ Բայց եթե ես առաջինն ասեմ, նրանց կզինաթափեմ։

22. Առաջինը, ինչ քո մեջ ինձ դուր եկավ,- ասում էր Լիդիան,- այն էր, որ դու հեռուստացույց չունես։

23. Ես չափազանց լավ գիտեմ իմ թերությունները՝ փոխադարձ սեր ակնկալելու համար։

24. Բարուց ու չարից վեր լինելը տեսականորեն վատ բան չէ, բայց ապրելու համար պետք է ամեն դեպքում ընտրություն կատարել։

25. Որոշ մարդիկ չեն կարողանում խելագարվել. նրանք սարսափելի ձանձրալի կյանք ունեն։

26. Եթե չես կարող ջենթլմեն լինել, գոնե խոզ մի եղիր։

27. Գտիր այն, ինչ սիրում ես, ու թող դա քեզ սպանի։

28. Ես չեմ հավատում, որ կարելի է աշխարհը դեպի լավը փոխել։ Ես հավատում եմ, որ կարելի է փորձել այն ավելի վատը չդարձնել։

29. Միշտ ինչ-որ մեկը կփչացնի օրդ, իսկ հնարավոր է, նաև կյանքդ։

30. – Ես մտածում եմ, որ ինձ խմել է պետք։
– Բոլորին է պետք խմել, միայն թե նրանք այդ մասին չգիտեն։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս