Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում այսօր հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում շինարարության ոլորտում՝ հունվար-փետրվար ամիսներին այդ ոլորտում եղել է 20 տոկոսը գերազանցող աճ։

«Մյուս կողմից լրջագույն աճ է նկատվում նաև հիփոթեքային վարկավորման ոլորտում, նախորդ տարվա հունվարի համեմատ այս տարի հունվարին հիփոթեքային վարկավորումն աճել է 77 տոկոսով, իսկ փետրվարը փետրվարի նկատմամբ՝ 100 տոկոսով։

Երկրի հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալը 30 տոկոսով աճել է, բացարձակ թվով՝ 70 մլրդ դրամով։ Այսինքն՝ նախորդ տարվա մայիսից մինչև այսօր մոտավորապես 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են արել ՀՀ քաղաքացիները։ Սա նշանակում է՝ քաղաքացիները վստահություն ունեն սեփական ապագայի նկատմամբ և այն գումարները, որոնք նրանք կարող էին ծախսել արտագաղթի և արտագաղթի պլանավորման վրա՝ ծախսում են Հայաստանում տնավորվելու համար, ինչը ապագայի նկատմամբ լավատեսության ամենկարևոր դրսևորումն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ, բերված ցուցանիշները դիտարկելով կարելի է  ասել, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի շեմին։

Կարդացեք նաև

Նա կասկած չունի, որ առաջիկայում տեսնելու են նման գործընթացներ, որի ապացույցներից մեկն էլ շինարարական ընկերությունների ղեկավարների հետ ունեցած զրույցներն են։

Նիկոլ Փաշինյանը նաև վստահ է, որ այս ամենը բերելու է նաև նոր աշխատատեղերի բացման։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս