Բաժիններ՝

Warner Bros.-ը կարող է ֆիլմ նկարահանել Վինուս և Սերենա Ուիլյամսների հոր մասին. The Hollywood Reporter

Warner Bros. կինոստուդիան կարող է «Ռիչարդ արքան» վերնագրով ֆիլմ նկարահանել թենիսիստուհիներ Վինուս եւ Սերենա Ուիլյամսների հոր՝ Ռիչարդի մասին: Նրան կմարմնավորի Ուիլ Սմիթը: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը:

Նրա տվյալներով՝ կինոնկարը նկարահանելու իրավունքի հավակնորդների թվում են Paramount Pictures, TriStar, MRC Higher Ground Productions կինոստուդիաները, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամային ու նրա կնոջը՝ Միշելին, պատկանող Higher Ground Productions կինոստուդիան, որը բազավորված է հոսքային տեսանյութերի Netflix ընկերության հարթակում:

Ֆիլմի նկարահանումների վրա պլանավորվում է ծախսել 60 մլն դոլար: Այդ գումարը, ինչպես պարզաբանում է հանդեսը, ներառում է ոչ միայն Սմիթի, սցենարիստի եւ պրոդյուսերի հոնորարները, այլեւ հեղինակային իրավունքներով նկարահանումների արժեքը:

Ֆիլմի ռեժիսորները կդառնան Թիմ եւ Թրեւոր Ուայթները, որոնք հանդիսականներին ծանոթ են այնպիսի կինոնկարներով, ինչպիսիք են «Թուխ ասպետը. լեգենդի վերածնունդը» (2012 թ.), «9/11. Երկվորյակ աշտարակները» (2006 թ.), «Ինգրիդը մեկնում է Արեւմուտք» (2017 թ.) եւ «Գաղտնի դոսյե» (2017 թ.) ժապավենները: Սցենարը վստահված է Զաք Բայլինին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս