
«Վաղ թե ուշ Զիդանը կգլխավորի Ֆրանսիայի հավաքականը». Դեշամ

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը վստահ է, որ «Ռեալը» գլխավորող Զինեդին Զիդանը մի օր կզբաղեցնի իր տեղը:
«Մի օր Զիդանը կխաղա իր դերը և կստանա այս աշխատանքը: Չգիտեմ՝ երբ: Դա կարող է տեղի ունենալ ավելի շուտ, կամ ավելի ուշ: Չգիտեմ: Բայց դա տրամաբանական է թվում՝ և նրա համար, և ինձ համար: Բայց չեմ կարծում, որ դա հիմա խնդիր է ինձ կամ նրա համար»,- Դեշամի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ L’Equipe-ին:
Զիդանը հեռացավ «Ռեալից» 2017-18թթ. մրցաշրջանի ավարտից հետո, բայց 2019թ. մարտին նորից գլխավորեց թիմը:
Դեշամը գլխավորում է Ֆրանսիայի հավաքականը 2012 թվականից: Նրա գլխավորությամբ հավաքականը դուրս է եկել Եվրո-2016-ի եզրափակիչ և հաղթել է 2018թ. Աշխարհի առաջնությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը