Բաժիններ՝

Գիգզը պատասխանել է Իբրահիմովիչին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռայան Գիգզը պատասխանել է ակումբի նախկին հարձակվող  Զլատան Իբրահիմովիչի` ակումբի հասցեին հնչած խոսքերին:

Օրերս Զլատան Իբրահիմովիչը հայտարարել էր, որ ակումբի խնդիրը Ֆերգյուսոնն ու Ֆերգյուսոնի ստվերն են:

«Այն, ինչ հիմա կատարվում է ակումբում, համեմատվում է Ֆերգյուսոնի դարաշրջանի հետ: «Մանչեսթեր Յունայթեդում» ամեն ինչ դիտարկվում է Ֆերգյուսոնի ժամանակի պրիզմայով: Ֆերգյուսոն, Ֆերգյուսոն, Ֆերգյուսոն: Եթե Ֆերգյուսոնը լիներ այստեղ, այդպես չէր լինի, կամ՝ Ֆերգյուսոնն այլ կերպ կվարվեր:

Եթե ես գայի ակումբ՝ որպես մարզիչ, ես կասեի, որ Ֆերգյուսոնն այլևս այստեղ չէ: Եվ ես եկել եմ այստեղ իմ սեփական պատմությունը ստեղծելու համար, ուզում եմ գրել այն: Ուստի ես չեմ ուզում լսել, թե ինչ է կատարվել առաջ: Ես ուզում եմ մտածել ներկայի մասին: Պետք է նոր հոգեբանություն: Ֆերգյուսոնն այս ակումբի պատմության մեջ տեղ ունի, սակայն ակումբը շարունակում է ապրել: Նրանց համար դժվար է գտնել իրենց ինքնությունը, և սա խնդիր է»,- ասել է Իբրահիմովիչը:

«Մենք թիմում անցկացրել ենք մոտ 2000 հանդիպում (Գիգզը, Սքոուլզը, Բաթը, Բեքհեմը և Նևիլ եղբայրները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել են 3450 հանդիպում), մենք ունենք կարծիք արտահայտելու իրավունք:

Երբեմն՝ դրական, երբեմն էլ՝ բացասական, բայց մենք մտածում ենք, որ դա ինչ-որ կերպ կապված է արդյունքների հետ:

Մենք այս ակումբի երկրպագուներն ենք՝ մյուս նախկին խաղացողների հետ, որոնք աշխատում են հեռուստատեսությունում կամ ռադիոյում:

Այսպիսին է ֆուտբոլը, այտեղ ընդունելի են տարբեր կարծիքները: Բայց Իբրահիմովիչը, իհարկե, գիտի ավելի շատ բան այս ակումբի մասին, քան բոլորս միասին»,- ասել է Գիզգը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս