![](/banners/BeFunky-design.jpg)
Պարզվել է, թե որոնք են աշխարհի լավագույն քաղաքները՝ ըստ տեղի բնակիչների վարկածի
![](https://168.am/wp-content/uploads/2019/03/967498.jpg)
Հարցման ընթացքում, որին մասնակցել են մեգապոլիսների 34 հազար բնակիչներ, պարզվել է, որ աշխարհի լավագույն քաղաքների վարկանիշում առաջին տեղն զբաղեցնում է Նյու Յորքը: Այդ մասին հայտնել է Time Out-ը:
Երկրորդ տեղում հայտնվել է Ավստրալիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մելբուռնը, երրորդում՝ Չիկագոն: Հնգյակը եզրափակել են Լոնդոնը եւ Լոս Անջելեսը: Ցուցակում, տեղի բնակիչների կարծիքով, տեղ են գտել նաեւ Մոնրեալը, Բեռլինը, Գլազգոն, Փարիզը եւ Տոկիոն: Մոսկվան հայտնվել է 36-րդ հորիզոնականում՝ մեկ դիրք զիջելով Շանհային եւ առաջ անցնելով Դելիից, Սիեթլից, Սիդնեյից, Աբու-Դաբիից, Հոնկոնգից, Բոսթոնից, Ռիո դե Ժանեյրոյից, Մարսելից եւ Բանգկոկից:
Ինչպես նշում է հրատարակությունը, հարցման ընթացքում հաշվի են առնվել զանազան չափանիշներ՝ տեղական խոհանոցը, մշակույթը, գիշերային կյանքը, քաղաքի գեղեցկությունը, փոխադրամիջոցների հասանելիությունը եւ հարմարավետությունը, ինչպես նաեւ երջանկության ընդհանուր մակարդակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: