Բաժիններ՝

«Յուվենթուս»-«Ատլետիկո». Ո՞վ դուրս կգա հաջորդ փուլ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ամենահետաքրքիր և ինտրիգային  հանդիպումներից մեկը տեղի կունենա այսօր: Արդյո՞ք իտալացիները կկարողանան քամբեք անել և դուրս գալ հաջորդ փուլ:

Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկոն» իր համար դասական ֆուտբոլ է խաղում՝ դժվարությամբ հաղթում է աութսայդերներին և բավականին լավ հանդես գալիս առաջատարների հետ խաղերում, ինչի արդյունքում էլ պահպանում է առաջատար դիրքերը: Սակայն այս տարի Սիմեոնեի սաներն ավելի քիչ միավորներ են հավաքում, քան սովորաբար: Գրիզմանն ու Դիեգո Կոստան էլ խփում են այնքան գնդակներ, որքան Կրիշտիանու Ռոնալդուն: Ի դեպ, պորտուգալացի ֆուտբոլիստի համար մադրիդյան այս ակումբը սիրելի ախոյան է: Կրիշտիանուն «Ատլետիկոյի» դարպասը խփել է 22 գոլ:

Անդրեա Անելին «Յուվենթուսը» դարձնում է իսկական սուպերակումբ և բրենդ, իսկ Մասիմիլանո Ալեգրին էլ մարզիչ է, ով սիրում է արդյունքների հասնել և աշխատում է հենց այդ ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, կարելի է ասել, որ այս դիմակայությունը լինելու է պայքար երկու արդյունքի հետևից գնացող ակումբների և մարզիչների միջև, որտեղ ֆավորիտի կարգավիճակում  Եվրոպայում ամենաուժեղ ակումբներից մեկը՝ «Յուվենթուսն»: էր Ինչո՞ւ անցյալ ժամանակով, քանի որ առաջին խաղում Դիեգո Սիմեոնեի թիմն ապացուցեց, որ ինքը ևս կարող է լինել ֆավորիտ, և մրցակցի դարպասն ուղարկեց 2 անպատասխան գնդակ:

«Յուվենթուս»

Կարդացեք նաև

Առաջին խաղի ֆավորիտը ոչ միայն պարտվեց, այլև պարտվեց շատ անհարմար հաշվով: «Յուվենթուսը» երկու գոլն էլ ընդունեց խաղի վերջին 12 րոպեների ընթացքում, երբ արդեն ինչ-որ բան ուղղելու ժամանակ չկար:

Թուրինյան ակումբը պարտությունը ողբերգության չվերածեց, ավելին, պարտությունը չազդեց «Ծեր սենյորայի» հետագա արդյունքների վրա: Ազգային առաջնությունում Ալեգրիի թիմը հաղթել է վերջին երեք հանդիպումներում: «Յուվենթուսը» մրցակցի հարկի տակ հաղթեց «Բոլոնիային» (1:0), «Նապոլիին» (2:1), իսկ սեփական հարկի տակ ՝ «Ուդինեզեին» (4:1):

Եթե ուսումնասիրենք «Յուվենթուսի»՝ սեփական հարկի տակ գրանցած արդյունքները, ապա կարող ենք ասել, որ դրանք տպավորիչ չեն: Վերջին 6 տնային խաղերում թուրինյան ակումբը 2-ական անգամ հաղթել է, պարտվել և խաղացել ոչ-ոքի:

Այս խաղին չի մասնակցի Ալեքս Սանդրոն, ով որակազրկված է: Վնասվածքներ ունեն Խուան Կուադրատոն և Սամի Խեդիրան: Հարցականի տակ է Մաթիա դե Չիլոյի և Անդրա  Բարձալիի մասնակցությունը:

«Ատլետիկո» Մադրիդ

Չի կարելի ասել, որ «Ատլետիկոն» զարմացրեց  առաջին հանդիպման ժամանակ: Սիմեոնեի գլխավորությամբ խաղացող մադրիդյան ակումբը գերազանց արդյունքներ է ցուցաբերում ոչ միայն ազգային առաջնությունում, այլև Չեմպիոնների լիգայում: 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը հենց խոսում է մադրիդյան ակումբի լավ արդյունքների մասին: Թիմին նաև երկու անգամ հաջողվեց հաղթել Եվրոպա լիգայում՝ 2011/12 և 2017/18 թվականներին:

«Յուվենթուսի» նկատմամբ  հաղթանակից հետո մադրիդյան ակումբը շարունակեց «չոր» հաղթանակների շարքը: Առաջնությունում «Ատլետիկոն» հաղթեց «Վիլյառեալին» (2:0), «Ռեալ Սոսիեդադին» (2:0) և «Լեգանեսին» (1:0):

Այս խաղում մադրիդյան ակումբը լուրջ կորուստ ունի՝ ի դեմս Դիեգո Կոստայի, ով որակազրկված է: Որակազրկված է նաև Թոմաս Տեյեն: Վնասվածքներ  ունեն Լուկաս Էրնանդեսը և Ֆիլիպե Լուիսը:

Մադրիդյան ակումբի ամենաուժեղ կողմը պաշտպանությունն է, որը լավագույններից մեկն է Եվրոպայում: Տնային խաղում լավ արդյունքի հասնելուց հետո մադրիդցիները չեն փորձելու խաղալ վառ հարձակվողական ֆուտբոլ, այլ  անելու են ամեն բան մրցակցին  հնարավորություն չտալու համար:

«Յուվենթուսը» չի մոռանալու պաշտպանության մասին և չի խաղալու բաց ֆուտբոլ, բայց փորձելու է ամեն կերպ առաջին կեսում խփել գոնե մեկ գնդակ: Թուրինցիները պետք է բացառեն գնդակ բաց թողնելը, քանի որ այդ դեպքում ստիպված կլինեն 4 գոլ խփել:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենթուս»-«Ատլետիկո» խաղը կկայանա այսօր՝ կեսգիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս