Բաժիններ՝

Զիդանը Թուրինում հանդիպել է «Յուվենթուսի» ղեկավարության հետ

Ինչպես հաղորդում է La Stampa-ն, Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը վերջերս եղել է Թուրինում և հանդիպում է անցկացրել «Յուվենթուսի» ղեկավարության հետ:

Ըստ պարբերականի տեղեկության, 46-ամյա ֆրանսիացի մասնագետն անձամբ չի հանդիպել Իտալիայի գործող չեմպիոնների նախագահ Անդրեա Անիելիի հետ, բայց զրուցել է ակումբի այլ ներկայացուցիչների հետ:

«Յուվենթուսի» ներկայիս մարզիչն է հանդիսանում Մասիմիլիանո Ալեգրին, ով աշխատում է թուրինյան թիմի հետ 2014 թվականից: Մրցաշրջանի ավարտից հետո իտալացին կարող է հեռանալ ակումբից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռեալը» ցանկանում է վերադարձնել Զիդանին:

Մարտի 12-ին թուրինցիները սեփական մարզադաշտում կանցկացնեն ՉԼ-ի 1/8 եզրափակչի պատասխան խաղն «Ատլետիկոյի» հետ: Առաջին խաղն ավարտվեց 2:0 հաշվով՝ հօգուտ «հնդկացիների»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031