
ԱՄՆ-ում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին

ԱՄՆ Մարիլենդ նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երկրում ամենաորոնվող 10 հանցագործներից մեկին՝ Լամոնտ Ստեֆենսոնին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ստեֆենսոնն առաջին հանցագործությունը իրականացրել է 2014 թվականին՝ սպանելով իր նախկին ընկերուհուն:
Նրա որոնողական աշխատանքները բարդ էին ընթանում, քանի որ իրավապահ մարմինները չունեին անգամ հանցագործի մատնահետքերը: Ոստիկանների ձեռքում էր միայն Ստեֆենսոնի լուսանկարը:
Միայն չորս տարի անց ոստիկաններին հաջողվել է հայտնաբերել նրան՝ շնորհիվ հաղորդման այն մասին, որ կասկածելի տղամարդը քնած է բեռնատարում:
«Մենք շնորհակալ ենք բոլորին, ովքեր զբաղվել են նրա որոնողական աշխատանքներով: Ես ամեն օր սպասում էի այս զանգին»,- ասել է սպանված աղջկա եղբայրը:
Ստեֆենսոնը կասկածվում է նաև Վաշինգտոնում նախորդ շաբաթ իրականացված մեկ այլ աղջկա սպանության մեջ: