8 սովորություններ, որոնք տառացիորեն կործանում են մեր ողնաշարը
Ողնաշարը մեր օրգանիզմի կարևորագույն օրգաններից է, որի առողջությունից ուղղակիորեն կախված է ոչ միայն մեջքի, այլև շատ ներքին օրգանների վիճակը։ Ողնաշարի տարբեր հատվածների սեղմումը կամ ծռությունը կարող է հանգեցնել արյան շրջանառության խանգարման, և արդյունքում՝ ունենաք սրտի հիվանդություններ, գլխուղեղի, մարսողության ու այլ հիվանդությունների զարգացման հետ կապված խնդիրներ։ Ստուգեք, թե արդյո՞ք դուք չունեք այնպիսի սովորություններ, որոնք օրեցօր քայքայում են ձեր ողնաշարն աննկատելիորեն, և անհապաղ ազատվեք դրանցից։
Ծխելը
Ծխելը վատ է ազդում ոչ միայն մեր սիրտ-անոթային համակարգի, այլև ողնաշարի վրա, և կարող է հարուցել ողնաշարային սկավառակների վաղաժամ դեգեներացիա։ Բանն այն է, որ այս սովորությունը խոչընդոտում է արյան և սկավառակներում լիմֆատիկ հեղուկի շրջանառությանը, ինչը հանգեցնում է ջրազրկման ու անհրաժեշտ սննդարար նյութերի անբավարարության, իսկ ավելի ուշ՝ նաև քայքայման։ Դրա համար էլ, որքան երկար եք դուք ծխում, այնքան դա վատ է ողնաշարի համար։
Կաթնամթերքից հրաժարվելը
Ոսկորների առողջության համար կարևոր է կալցիումը հատկապես 45-50 տարեկանից հետո։ Այս պարզ տարրի ամենապարզ և մատչելի աղբյուրը կաթնամթերքն է, որից հրաժարվելով՝ մենք վտանգում ենք ոսկորների ամրությունն ու մեծացնում ենք օստեոպարոզի զարգացման ռիսկը մեծ տարիքում։ Բայց եթե դուք ստիպված եք հրաժարվել լակտոզայից՝ ելնելով բժշկական նկատառումներից, դուք պետք է ավելացնեք տերևավոր կանաչ բանջարեղենի և պահածոյացված ձկնեղենի օգտագործումը։
Հիշեք, որ մինչև 50 տարեկանը մենք պետք է ամեն օր ստանանք՝ 1000 մլ, իսկ 50-ից հետո՝ 1200 և ավելի մլ կալցիում։
Կծկվելու սովորությունը
Սեղանի մոտ պետք է ուղիղ նստել, իսկ մեջքն ուղիղ ու ձիգ պետք է պահես ցանկացած իրավիճակում։ Որքան մենք մեծանում ենք, այնքան մեզ համար դժվարանում է մեջքն ուղիղ պահելը, բայց հենց հասուն տարիքում է մեզ համար հատկապես կարևոր ուղիղ ողնաշարը, քանի որ հակառակ դեպքում՝ էականորեն մեծանում է ներքին օրգանների վրա ընկած ծանրաբեռնվածությունը։ Դրա համար էլ 30 տարեկանից հետո պետք է կանոնավոր կերպով զբաղվել յոգայով ու ողնաշարի ուղղմանն ու ձգմանը միտված այլ վարժություններով։
Սմարթֆոնից կախվածությունը
Սմարթֆոնի հետ չափազանց հաճախակի ու երկարատև աշխատանքը նույնպես կարող է վատ անդրադառնալ ողնաշարի վիճակի վրա։ Երբ մենք խոսում ենք՝ ուսով պահելով հեռախոսը կամ պարզապես էկրանին հակված, շատ ժամանակ ենք անցկացնում, մենք մեծացնում ենք ողնաշարի վերին հատվածի վրայի ծանրաբեռնվածությունը։ Ժամանակի հետ դա կարող է հանգեցնել շատ լուրջ խնդիրների։
Նստակյաց աշխատանք
Եթե ձեր աշխատանքը պահանջում է գրասեղանի մոտ երկար ժամանակ նստելու անհրաժեշտություն, դուք անպայման պետք է հոգ տանեք ձեր ողնաշարի մասին։ Նախ՝ ժամը մեկ պետք է թեթևակի վարժություններ կատարեք։ Երկրորդ՝ պարանոցային վարժություններ պետք է կատարել և, ի վերջո, մերթընդմերթ շարժվել։
Սուրճի հանդեպ սերը
Սուրճը հիանալի ըմպելիք է ու կարող է մեր առողջության համար շատ օգտակար լինել, բայց կարևոր է հիշել, որ կոֆեինը տառացիորեն սրբում է մեր ոսկորների կալցիումը՝ մեծացնելով կոտրվածքներ առաջացնելու ռիսկը։ Եթե դուք հաճախ եք սուրճ խմում, հոգ տարեք այն մասին, որ ձեր սննդակարգում բավարար լինեն կալցիում պարունակող մթերքները։
Մեծ պայուսակների հանդեպ սերը
Եթե դուք սովորել եք ձեր զգեստների հետ մեծ պայուսակներ կրել, ապա ձեր ողնաշարը կարող է գտնվել մեծ վտանգի մեջ։ Որքան մեծ է պայուսակը, այնքան բարձր է այն տարատեսակ անհրաժեշտ առարկաներով լցնելու գայթակղությունը, ու այնքան բարձր է ողնաշարի վրա ընկած ծանրաբեռնվածությունը։ Ձեր մեծ պայուսակը փոխարինեք ավելի փոքր տարբերակով կամ առհասարակ անցեք ուսապարկերի։
Բարձրակրունկ կոշիկների հանդեպ սերը
Այո, բարձր ու բարակ կրունկները, նախկինի պես, մեր ողնաշարի թիվ մեկ թշնամին է։ Եթե դուք պատրաստ չեք ամբողջովին հրաժարվել բարձրակրունկ կոշիկներից (թեպետ բժիշկները խորհուրդ են տալիս հենց այդպես անել), գոնե կրճատեք դրանք կրելու հաճախականությունը։ Իսկ մնացած ժամանակ նախապատվությունը տվեք առավել հարմար կոշիկներին։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը