Բաժիններ՝

««Ռեալը» միշտ վերադառնում է և դառնում է ավելի ուժեղ». Սոլարի

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Այաքսին» պարտվելուց հետո (1:4, 2:1) Մադրիդի «Ռեալի»  գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարին խոսել է խաղի և թիմի արդյունքի մասին:

«Սա շատ ցավալի շաբաթ էր: Մենք ներողություն ենք խնդրում երկրպագուներից, ովքեր մեզ հավատում և երկրպագում էին այս դժվար պահին: Մենք արել ենք ամեն բան, որ նրանք չհիասթափվեն մեզնից:

Ես սպասում էի տղաներին մինչև վերջ: Նրանք Չեմպիոնների լիգայի եռակի հաղթողներն են, իսկ այսօր նրանք դուրս մնացին մրցաշարից: Սա շատ տխուր պահ է, որը միայն արժևորում է նրանց պայքարը և ցույց է տալիս, որ Չեմպիոնների լիգան հաղթելն այնքան էլ հեշտ չէ:

Իհարկե, մենք ունեինք Ռամոսի կարիքը: Բայց ես չեմ ուզում մեղադրել որևէ ֆուտբոլիստի, նա մեր ավագն է:

Այո, սա դժվարին մրցաշրջան է, բայց մենք այստեղ ենք, որպեսզի դժվար պահերին ցույց տանք մեր բնավորությունը և խաղանք սրտով: Հանգիստ պահերը շատ ավելի հեշտ են բոլորի համար, իսկ դժվար պահերին պետք է ցույց տանք բնավորություն:

Կարո՞ղ էի ես կազմի հետ կապված այլ որոշում կայացնել: Այս հարցին պատասխանել հնարավոր չէ: Առհասարակ, ես հասկանում եմ, որ այս տարին շատ բարդ էր, շատ են երիտասարդները հիմնական թիմում: Նրանք հրաշալի ֆուտբոլիստներ են, մենք գիտենք:

Այն, ինչ հիմա մեզ հարկավոր է, այս պահին հանգստանալն ու  դժվարին ժամանակներում դիմակայելն է՝ ցույց տալով մեր բնավորությունը: Քանի որ «Ռեալ Մադրիդը» մեզանից ավելին է: «Ռեալը» միշտ վերադառնում է և դառնում է ավելի ուժեղ»,- ասել է Սոլարին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս