Բաժիններ՝

«Մենք չենք ուզում պատմություն գրել , մենք ուզում ենք շրջանցել ՊՍԺ-ին». Սուլշեր

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից առաջ  «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է առաջիկա հանդիպման  մասին:

«Մենք բարդ խնդիր ունենք, բայց մենք կարող ենք հաղթահարել այն: Մենք պետք է արագ գոլի հեղինակ դառնանք և մնանք խաղի մեջ, քանի որ միայն մեկ գոլից հետո ամեն ինչ էլ կարող է տեղի ունենալ: Մենք պետք է լավ ծրագիր մշակենք և  լավ խաղանք:

Տղաները շատ լավ են խաղում դրսում: Մրցակցի հարկի տակ մենք արդեն հաղթել ենք «Արսենալին», «Չելսիին» և «Տոտենհեմին»: Եվ դա մեզ տալիս է վստահություն, որ մենք կարող ենք հաղթել ՊՍԺ-ին:

Երբ ոչ ոք չի հավատում քեզ, արթնանում է բնավորությունը: Այն ասում է՝ պետք է ցույց տանք մեզ: Մենք չենք ուզում պատմություն գրել, մենք ուզում ենք շրջանցել ՊՍԺ-ին: Մեր մոտիվացիան հաջորդ փուլ անցնելն է: Այս տղաները սովոր չեն պարտվելուն, բայց մենք գիտենք, որ մենք կարող ենք նրանց հետ խաղալ հավասարապես, եթե մենք ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը:

Յուրաքանչյուրը սպասում է, որ մենք դուրս կմնանք՝ առանց դիմադրելու, բայց դա չի աշխատի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Մեր հպարտությունը վերջին անգամ վնասվել է, այդ իսկ պատճառով խաղադաշտում կլինեն տղաներ, ովքեր պատրաստ են ներդնել իրենց ուժերը 100 տոկոսով»,- ասել է Սուլշերը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս