Բաժիններ՝

ԱՄՆ-ում ձմեռային փոթորկից սառույցով է պատվել լճափի տունը

Նյու Յորքի նահանգում սաստիկ քամիներն ու ձմեռային փոթորիկը հանգեցրել են այն բանին, որ տեղացի բնակիչների տունն Օնտարիո լճի ափին ամբողջովին սառույցով է պատվել, տեղեկացնում է BBC-ին: Մորին Ուիլանի ընտանիքն այդ շինությունից օգտվել է վեջին 85 տարում, բայց նրանցից ոչ մեկը նման բնական երեւույթի չի հանդիպել:

Մորինը տան ապրում է եղբոր եւ քրոջ հետ, եւ նրանք բոլորը միասին փորձել են այն ազատել սառույցից: Ժամում մինչեւ 112 կիլոմետր արագությամբ սաստիկ քամին Օնտարիո լճի կողմից ափ էր նետում բարձր ալիքներ, որոնք վայրկենապես սառչում էին: Սառույցը գրեթե լիովին ծածկել է ամառանոցը եւ մերձակա մյուս շինությունները: Մորինի խոսքով՝ ինքը եւ իր մերձավորներն այժմ ջանում են սառույցի մեջ անցքեր բացել, որոնցով հոսի հալված ջուրը՝ հուսալով տունը փրկելու հեղեղումից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս