Բաժիններ՝

Մյուլլերը, Հումմելսը և Բոատենգը լքել են բունդեսթիմը՝ Լյովի որոշմամբ

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ Թոմաս Մյուլլերը, Մաթս Հումմելսը և Ջերոմ Բոատենգն այլևս հանդես չեն գալու ազգային հավաքականի կազմում:

«2019 թվականին Գերմանիայի հավաքականը նոր մեկնարկ է սկսում: Անցյալ տարվա վերջում թիմում սկսվել են փոփոխություններ, և դրանք դեռ չեն ավարտվել: Ջերոմը, Մաթսը և Թոմասը այլևս չեն հրավիրվելու հավաքական: Ինձ համար կարևոր էր որոշումն անձամբ նրանց բացատրել»,- ասել է Լյովը:

2018թ. Աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականը դուրս չեկավ խմբից՝ առաջ թողնելով Շվեդիային, Մեքսիկային և Հարավային Կորեային:

Մյուլլերը, Հումմելսը և Բոատենգը 2014թ. Աշխարհի առաջնության չեմպիոններն են:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031