Բաժիններ՝

Սարիի հետ կոնֆլիկտի պատճառով Աբրամովիչը պահանջել է վաճառել Կեպային

Դարպասապահ Կեպա Արիսաբալագան կարող է լքել «Չելսին»:

Ինչպես El Confidencial-ի իր սյունակում գրում է բասկ լրագրող Կիկե Մարինը, Կեպայի վաճառքի հարցում անձամբ պնդում է «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը:

Ռուսական գործարարին դուր չի եկել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Լիգայի գավաթի եզրափակիչ խաղում (0:0, 3:4՝ 11-մետրանոցներով) դարպասապահի պահվածքը, երբ վերջինս հրաժարվեց դուրս գալ փոխարինման:

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ավելի ուշ հայտարարեց, որ Կեպայի հետ միջադեպը կարգավորված է: Սակայն, ինչպես պնդում է El Confidencial-ը, Աբրամովիչը հանձնարարել է տրանսֆերային շուկայում Կեպային փոխարինող փնտրել:

«Չելսին» Արիսաբալագային ձեռք է բերել 2018թ. ամռանը, «Ատլետիկից», 80 մլն եվրոյի դիմաց, ինչը դարձավ տրանսֆերային ռեկորդ դարպասապահների համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս