Բաժիններ՝

«Եվրատեսիլ-2019» մրցույթում Վրաստանը կներկայացնի Օթո Նեմսաձեն

Առաջին ալիքի «Վրաստանի աստղ» երաժշտական շոուի հաղթողը դարձել է Օթո Նեմսաձեն: Մեգաշոուի հաղթողը Վրաստանի անունից Իսրայելում անցկացվող «Եվրատեսիլ» երգի մրցույթին կմեկնի Ռոման Գիորգաձեի «Միշտ առաջ գնա» երգով, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

Մեգաշոուի հաղթողին որոշել են հեռուստադիտողները. Առաջին ալիքի հանդիսատեսները Օթո Նեմսաձեի օգտին քվեարկել են հեռախոսազանգերով, ՍՄՍ համառոտ տեքստային հաղորդագրություններով եւ Facebook Messenger-ում: «Վրաստանի աստղ» մրցույթի եզրափակիչի մասնակիցներն են եղել Լիզա Կալանդիան, Օթո Նեմսաձեն, Գեորգի Նակաշիձեն եւ Գեորգի Պրուիձեն: Հեռուստադիտողների ամենաշատ ձայները հավաքել է Օթո Նեմսաձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031