Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդում» ապագայի վերաբերյալ Պոգբայի որոշումը կախված կլինի ՉԼ-ում հայտնվելուց

Ինչպես հաղորդում է Tuttosport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կդիտարկի այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե «Կարմիր սատանաներին» չհաջողվի ապահովել մասնակցությունը ՉԼ-ում հաջորդ մրցաշրջանում:

Իրավիճակին հետևում է «Յուվենթուսը», որի կազմում Պոգբան հանդես է եկել 2012-16թթ.: Ըստ իտալական մեդիայի, թուրինյան ակումբը կլինի ֆրանսիացուն ձեռք բերելու գլխավոր հավակնորդը, եթե նա որոշի հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»:

Պոլի գործող պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:

«Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը: Առաջին քառյակից թիմը հետ է մնում մեկ միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031