Բաժիններ՝

Աշխարհի ամենածանր ձուկն առաջին անգամ գտել են ԱՄՆ-ում

Վիթխարի Հուդվինքեր (Mola tecta) արեւաձուկ է հայտնաբերվել Կալիֆոռնիայի նահանգի ափին: Այդ մասին գրել է Կալիֆոռնիայի UC Santa Barbara համալսարանի տեղեկատվական պորտալը:

Երկու մետրանոց հազվագյուտ էակին գտել են Սանտա Բարբարայի օկրուգի Գոլետա քաղաքի համալսարանի աշխատակիցները: Ալիքներից ափ նետված սատկած ձկան հետազոտման համար պահանջվել է ԱՄՆ-ից, Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից մի քանի մասնագետների օգնությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հուդվինքեր արեւաձուկը որպես բացառիկ տեսակ հայտնաբերել է օվկիանագետ Մարիան Նայգաարդը 2017 թվականին: Ձկանը գտել է բնապահպան Ջեսիկա Նիլսենը:

Նա գտածոյի մի քանի լուսանկարներ է արել եւ դրանք հրապարակել Facebook-ում: Նրա գործընկեր Թոմաս Թյոռները տեսել է լուսանկարները եւ նետվել լողափ՝ անձամբ տեսնելու արտասովոր ձուկը: Թյոռները հայտարարել է, որ նախկինում երբեք չի տեսել նման առանձնյակների եւ հիացել է դրա ոչ ստանդարտ արտաքինով:

«Նա պոչ եւ ատամներ չունի: Սոսկ վիթխարի կլոր անցք է բերանի համար»,- նկարագրել է տղամարդը: Հուդվինքեր արեւաձուկն աշխարհում ոսկրային ձկների ամենածանր տեսակն է: Ամենախոշոր ներկայացուցիչները հասնում են չորս մետր երկարության, երեք մետր լայնության եւ կշռում են մինչեւ 2,3 տոննա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս