Ռումինիայում ինովացիոն սմարթֆոն են ստեղծել. Digi 24
Բրաշով քաղաքից Allview ընկերությունը կազմակերպել է շարժական հեռախոսի նոր մոդելի արտադրություն, որն օժտված է այնպիսի բնութագրերով, որոնք չունեն խոշոր արտադրող-ընկերություններից ոչ մեկը՝ Samsung-ը, Apple-ը եւ Huawei-ը: Այդ մասին հայտնել է Digi 24 հեռուստաալիքը:
Allview X6 Extreme շարժական հեռախոսի էկրանն զբաղեցնում է գաջեթի ամբողջ մակերեսը, էկրանը չի երիզավորում սարքի կորպուսը, դա full view դիսփլեյն է: Ճակատային խցիկը թաքցված է հեռախոսի կորպուսի մեջ եւ դուրս է բերվում միայն օգտագործման ժամանակ:
Allview-ի մասնագետները կարծում են, որ դա մեծացնում է անվտանգությունը, քանի որ խցիկը չի կարող հաքերների կողմից գործի դրվել առանց հեռախոսի տիրոջ գիտության: Նոր Allview X6 Extreme-ն արժե 299 եվրո այն դեպքում, երբ Samsung-ի եւ Apple-ի համանման արտադրանքները վաճառվում են մոտավորապես 1000 եվրոյով:
Allview-ն իր նոր հեռախոսը ցուցադրել է Բարսելոնայում կազմակերպված Համաշխարհային շարժական կոնգրեսում (Mobile World Congress), հաղորդել է ՏԱՍՍ-ը: