Բաժիններ՝

«Մեսսին այս աշխարհից չէ». Սամեդու

«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սամեդուն խոսել է իր թիմակից Լիոնել Մեսսիի մասին:

«Ես չունեմ բառեր՝ նկարագրելու նրա մակարդակը: Նա այս աշխարհից չէ: Մեսսին հիանալի խաղացող է, որը զարմացնում է մեզ ամեն խաղում: Մենք առանձնապես չենք էլ օգնում նրան, նա կարող է տիտղոսներ նվաճել, արդյունքների հասնել և հասնել նրան, ինչ ուզում է: Մարզումների ընթացքում նա նույնն է անում, և մենք պետք է տառապենք՝ պաշտպանվելով նրանից:

Կրիշտիանուի հետ համեմատությո՞ւնը: Սա շատ բարդ հարց է պորտուգալացու համար: Նրանք երկուսն էլ շատ լավ ֆուտբոլիստներ են, բայց շատ տարբեր են: Ես բախտ եմ ունեցել խաղալ երկուսի հետ էլ, ես վայելել եմ բոլոր պահերը: Հուսով եմ, որ դուք հասկանում եք ինձ»,- ասել է Սամեդուն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս