«Ուզում եմ աշխատել մարդկանց հետ, ում սիրում եմ». Մոուրինիոն՝ հաջորդ աշխատանքի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պահանջներ է ներկայացրել իր հաջորդ գործատուին:
«Եթե ինձ հրավիրեն առանց հավակնությունների ակումբ, ես կպատասխանեմ մերժմամբ: Ես ցանկանում եմ բարձր մակարդակի ֆուտբոլ և ամենաբարձր հավակնություններ: Սա իմ երկրորդ պահանջն է: Առաջինը ներքին համակրանքի առկայությունն է: Ես ցանկանում եմ աշխատել մարդկանց հետ, ում սիրում եմ: Մարդկանց հետ, ովքեր ինձ երջանկություն են պարգևում, որոնց հետ ես ցանկանում եմ աշխատել և կիսում եմ ընդհանուր գաղափարներ: Հենց դա ես ունեի «Ինտերում»: Այդպիսի ակումբներ գոյություն ունեն: Ընդհանուր առմամբ, ներքին համակրանքը շատ կարևոր բաղադրիչ է հաջողակ ակումբի համար»,- Ժոզեի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ հղելով The Telegraph-ին:
Մոուրինիոն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդից» դեկտեմբերին՝ «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո (1:3):
Ավելի վաղ պորտուգալացի մասնագետն աշխատել է «Չելսիում» (երկու անգամ), «Ռեալում», «Ինտերում», «Պորտուում», «Լեյրիայում» և «Բենֆիկայում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը