Դի Կապրիոն պահանջել է կետադելփիններին և ծովախոզերին ազատել Պրիմորիեի «կետերի բանտից»
Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն Facebook-ի եւ Twitter-ի իր էջերում բոլոր ոչ անտարբեր մարդկանց հորդորել է ստորագրել Համացացում կենդանիների պաշտպանների զետեղած հանրագիրը՝ կետադելփիններին եւ ծովախոզերին Պրիմորիեի «կետերի բանտից» ազատելու պահանջով։
«Խնդրում եմ, ստորագրեք ստորեւ հանրագիրը եւ միացեք ինձ՝ հանդես գալով Ռուսաստանում կետադելփինների եւ ծովախոզերի անմարդկային «բանտարկության» դեմ»,- գրել է դերասանը: Կենդանիների պաշտպանների հանրագրի տակ ստորագրել է շուրջ 900 հազար մարդ աշխարհի տարբեր երկրներից:
Անցյալ շաբաթ Ծովային կաթնասունների խորհուրդն իր կայքում հայտարարել էր «կետերի բանտում» գտնվող կենդանիներին անհապաղ ռեաբիլիտացնելու անհրաժեշտության մասին: 2018 թվականին Օխոտի ծովում 12 կետադելփինների եւ 90 ծովախոզերի են որսացել՝ դելֆինարիումների եւ օվկիանարիումների վաճառելու համար:
Հասարակայնության միջամտությունից հետո պարզվել է, որ կենդանիներին որսացել են օրենքի բազմաթիվ խախտումներով, հաղորդել է «Ինտերֆաքսը»: