Բաժիններ՝

Կիմ Չեն Ունի քույրն այցելել է ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների առաջիկա հանդիպման վայրը. Reuters

Կորեայի աշխատանքային կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ եւ Կիմ Չեն Ունի հարազատ քույրը՝ Կիմ Յո Չժոնը, անցյալ գիշեր այցելել է Հանոյի Sofitel Legend Metropole հնագույն հյուրանոց, որտեղ փետրվարի 27-ին պետք է հանդիպեն ԿԺԴՀ-ի առաջնորդը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:

«(Դոնալդ) Թրամփը եւ Կիմ (Չեն Ունն) այսօր ավելի ուշ կհանդիպեն Metropole հյուրանոցում: Հյուրանոցը որոշակի ժամանակահատվածում ներկայացվում էր որպես գագաթնաժողովի անցկացման հնարավոր վայր: Կիմ (Չեն Ունի) քույրն անցյալ գիշեր այցելել է (Metropole), իսկ հյուրանոցի մերձակայքում պահպանիչ արգելապատնեշներ են տեղակայված»,- Twitter-ում հայտնել է գործակալության լրագրողը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728