Բաժիններ՝

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան հավաստիացնում է, որ չի արգելել մարզիկներին մասնակցել առաջնությանը

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հավաստիացնում է, որ ոչ ոքի չի արգելել մասնակցել երիտասարդական առաջնությանը:

Ֆեդերացիայի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան բոլոր մարզիկներին հնարավորություն է տվել մասնակցել Հայաստանի երիտասարդական առաջնությանը: Վլ. Ենգիբարյանի անվան մարզադպրոցը, որը սնվում է պետբյուջեից, իր մարզիկներին արգելել է մասնակցել առաջնությանը:

Բարեբախտաբար, մի քանի ծնողներ հասկանալով, որ իրենց երեխայի ապագան ավելի կարեւոր է, քան տվյալ մարզադպրոցի տնօրենի կամայական որոշումները, այսօր եկել են ֆեդերացիա` դիմում գրել, որից հետո ֆեդերացիան տվյալ մարզիկներին թույլատրել է մասնակցել առաջնությանը: Երեւանի Օլիմպիական հերթափոխի քոլեջը հայտ է ներկայացրել եւ մասնակցել նաեւ կշռման արարողությանը , սակայն մրցումներից առաջ իր սաներին հորդորել է, որ չմասնակցեն առաջնությանը: Այժմ տվյալ մարզադպրոցի սաները մասնակցում են մրցումներին այլ հայտով:

Առաջնությանը չի մասնակցում միայն Կոտայքի մարզը, որի մարզադպրոցների մարզիչները սաներին արգելել են մասնակցել: Հուսով ենք կառավարությունը կարձագանքի եւ վերջ կդրվի այս ապօրինի գործողություններին, քանի որ կամայական որոշում կայացնողներն ու անհասկանալի մարդկանց հրահանգներ կատարողները տեղ չունեն պետական ապարա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728