
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

Փետրվարի 26-ին, ժամը 14:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-4 ավտոճանապարհի 33-րդ կմ-ի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:50-ին, մարվել՝ 15:02-ին:
Մասնակի այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը. տուժածներ չկան: