
Տապակած բանան` խրթխրթան կեղևով

Հնդկաստանում տապակած մրգերն ու բանջարեղենը կոչվում են «պակորա»: Բանանը պատրաստվում է շատ արագ և հեշտ:
Տապակած բանան:
Բաղադրիչները.
1. Ձու – 2 հատ
2. Կաթ – 1/2 բաժակ
3. Բուսայուղ (խմորի համար) – 2 ճ/գ
4. Ալյուր – 1 բաժակ
5. Շաքարավազ – 1թ/գ
6. Աղ – 1/2 թ/գ
7. Դարչին – 1 թ/գ
8. Բանան – 4-5 հատ
9. Շաքարի փոշի
10. Բուսայուղ (տապակելու համար)
Պատրաստման եղանակը.
1. Խորը թասի մեջ խառնել ձուն, կաթը, շաքարավազը, բուսայուղը, դարչինը, աղը և ալյուրը: Լավ հարել:
2. Տապակի մեջ լավ տաքացնել բուսայուղը:
3. Կտրատել բանանը փոքր կտորների:
4. Բանանի կտորները պատել խառնուրդով և պատառաքաղի օգնությամբ իջեցնել եռացող բուսայուղի մեջ: Տապակել բանանները մոտ 8 րոպե` մինչև ոսկեգույն դառնալը:
5. Պատրաստի բանանները դնել ափսեի մեջ և վրան ցանել շաքարի փոշի:
Պատրաստեց 168.am-ը