Ավտովթար Լոռու մարզում. Mercedes-ը բախվել է Երևան-Վանաձոր միջմարզային թիվ 403 մարդատար ГАЗель-ին. shamshyan.com

Փետրվարի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, կեսօրին Mercedes մակնիշի 35 ՍC 848 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծվելու պատճառով նրա ավտոմեքենային է բախվել Երևան-Վանաձոր միջմարզային թիվ 403 մարդատար ГАЗель մակնիշի 03 11 Լ համարանիշի ավտոմեքենան:

Վթար հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել:

Սկզբնաղբյուրը նշում է, որ դեպքի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողներին Mercedes-ի վարորդը փորձել է համոզել, որ մեղավորը ГАЗель-ի վարորդն է եղել, սակայն ճանապարհային ոստիկաններին կարճ ժամանակում հաջողվել է պարզել իրականությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս