Բաժիններ՝

«Ուրարտու»-ն հաղթեց ԵԱՏՄ բասկետբոլի մրցաշարի երկրորդ խաղում

Բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի անդրանիկ խաղարկության երկրորդ խաղում Երևանի «Ուրարտու»-ն մրցեց բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ի հետ: Առաջին քառորդում հավասար պայքար ծավալվեց և թիմերը բաց չթողեցին իրենց հնարավորությունները: Առաջին քառորդն ավարտվեց հավասար 23:23 հաշվով:

Երկրորդ քառորդում «Ուրարտու»-ն առավելություն ստացավ` առաջ անցնելով հաշվի մեջ: Թիմերը մեծ ընդմիջման գնացին 49:38 հաշվով՝ հօգուտ երևանյան ակումբի: Երրորդ քառորդում բելառուսական «Ցոր- Բորիսֆեն»-ն առավել հաջող էր գրոհում և պաշտպանվում և զիջեց միայն երեք միավորի տարբերությամբ` 63:60: Վերջին քառորդում «Ուրարտու»-ն պահպանեց հաշվի առավելությունը և հաղթեց 91:79 հաշվով:

ԵԱՏՄ գավաթի շրջանակներում «Ուրարտու»-ն վերջին հանդիպումը կանցկացնի փետրվարի 26-ին՝ մրցելով ռուսական «Արսենալ»-ի հետ: Հանդիպումը կկայանա նախկին «Միկա» մարզահամալիրում և կմեկնարկի 19:00-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս