Բաժիններ՝

Մարտի սկզբից Երևանում կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, քննարկվել են զորամասեր ծնողների այցերի, բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարի, թափառող կենդանիների, բազմաբնակարան շենքերի մուտքերի գույքագրման, փողոցային լուսավորության վերականգնման հետ կապված հարցեր։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիս ամսին սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողները հնարավորություն կունենան այցելելու զորամասեր և տեսակցելու իրենց որդիներին: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, հանձնարարվել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծնողների այցը պատշաճ կազմակերպելու համար:

Հետևողական պայքար է տարվում Երևանում բացօթյա ապօրինի առևտուրն արգելելու ուղղությամբ: Նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ 27 արձանագրություն: Տարեսկզբից մինչ օրս առևտրի և հանրային սննդի օբյեկտների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում էլ հայտնաբերվել է առանց համապատասխան թույլտվության գործունեություն իրականացնելու 73 դեպք: Մասնավորապես, ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրականացման 16, ժամը 24:00-ից հետո աշխատելու 12, բացօթյա առևտուր իրականացնելու 11, հեղուկ վառելիքի վաճառքի 1, տեխնիկական հեղուկների վաճառքի 7, թանկարժեք մետաղների վաճառքի 2 և հանրային սննդի իրականացման 24 դեպք: Բացի այդ, հսկողություն է իրականացվել նաև սգո սրահների գործունեության նկատմամբ, ինչի արդյունքում հայտնաբերվել է առանց թույլտվության ծառայություններ մատուցելու 5 դեպք, հարուցվել են վարչական վարույթներ: Քանի որ մեկ դեպքի մասով պետությանը պատճառված վնասը գերազանցել է 4 մլն ՀՀ դրամը, նյութերն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ հետաքննություն իրականացնելու նպատակով:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը պետական գրանցում է ստացել: Զեկուցվել է, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը՝ աշխատանքները սկսելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ: Այս շաբաթվա վերջին արդեն իսկ կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը:

Մայրաքաղաքում ավարտվել է բազմաբանակարան բնակելի շենքերի մուտքերի դռների գույքագրումը: Զեկուցվել է, որ առանց դռների մուտքերի թիվը կազմում է 324, կոդավորված փականներով՝ 3778 և առանց կոդավորված փականների՝ 8639: Երևանցիների անվտանգությունն ապահովելու նպատակով առաջարկվել է համատիրության և բնակիչների հետ համատեղ մուտքերի դռների վրա ապահովել կոդերով փականների տեղադրումը:

Երևանի արտաքին լուսավորության ցանցում նախորդ շաբաթ վերականգնվել է 684 լուսակետ: Այս պահին ընթացքի մեջ են հենասյուների մաքրման աշխատանքները»:

Մարտի սկզբից կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը

Մարտի սկզբից կմեկնարկի թափառող կենդանիների հավաքման գործընթացը

Gepostet von Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality am Montag, 25. Februar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս