Բաժիններ՝

Xiaomi Mi 9-ը ներկայացվեց պաշտոնապես. ինչպիսի՞ն են բնութագրիչները

Մինչև Samsung-ը կներկայացներ Galaxy S10-ը, Xiaomi-ն սպառողների դատին հանձնեց սպասված Mi 9 մոդելը:

Նոր սմարթֆոնի էկրանի և կորպուսի հարաբերակցությունը կլինի 90.7%: Mi 8-ում հարաբերակցությունը 83,66% էր, իսկ  Apple iPhone XS Max-ում` 84,29%:

Նորույթի ներքևի շրջանակը 40%-ով ավելի բարակ է, քան Mi8-ինը: Gorilla Glass 6-ի 6,4-դյույմանոց AMOLED էկրանը պատրաստված է Samsung-ի կողմից:

Mi 9-ի մատնահետքի սկաները 25%-ով ավելի արագ է, քան նախորդ սերնդինը: Ֆլագմենն աշխատում  է Snapdragon 855 բջջային պլատֆորմի վրա և ունի եռակի հիմնական ֆոտոխցիկ (48+12+16 ՄՊ): DXOMark-ում  սարքը ստացել է 107 միավոր լուսանկարների համար, 99 միավոր՝ տեսանյութերի համար: Տեսախցիկը նկարահանում է 960 կադր մեկ վայրկյանում:

Կարդացեք նաև

Սմարթֆոնը սպառողներին է առաջարկվել 2 տարբերակով՝ 6+128 ԳԲ, կամ 8+128 ԳԲ հիշողությամբ:

Սմարթֆոնն ունի արագ լիցքավորման համակարգ: Ընկերությունը ներկայացրել է նաև անլար powerbank՝ 10 000 մԱ·ժ հզորությամբ:

XiaomiMi 9 SE-ն կստանա 5,97 դյույմանոց AMOLED-էկրան, Snapdragon 712 չիպ, հիմնական տեսախցիկ՝ 48+8+13 ՄՊ հզորությամբ: Այս սմարթֆոնը կարժենա 1199 յուան կամ գրեթե 145 հազար դրամ՝ 6+64 ԳԲ հիշողությամբ տարբերակի համար:

Mi 9-ը կարժենա 2999 յուան կամ գրեթե 220 հազար դրամ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս