Բաժիններ՝

ՏՏ ոլորտում կիրականցվի 1,6 մլն դոլարի ներդրումային ծրագիր

Կառավարությունը բավարարեց «ԷԿՈՍ-Մ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն ստանալու համար: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ընկերությունն ազատ տնտեսական գոտում նախատեսում է ծավալել գործունեություն՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

«Ներդրումային ծրագրի ընթացքում արտահանման ընդհանուր ծավալները կկազմեն 3,8 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ուղղություններն են ԵԱՏՄ, ԵՄ, ԱՄՆ, Մերձավոր Արևելք, Չինաստան, Հարավային Կորեա։ Ծրագրի շրջանակում իրականացվելիք ներդրումները կկազմի շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար»,- ասաց նախարարը:

Արդյունքում կստեղծվի 57 նոր աշխատատեղ` մոտ 500 հազար դրամ միջին աշխատավարձով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728