Բաժիններ՝

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը ենթարկվել է տեղային սպառնալիքների

Հայաստանում օգտատերերի համակարգիչների գրեթե կեսը կամ 47,78%-ը 2018 թվականին ենթարկվել է տեղային սպառնալիքների, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը կազմել է 43,92%։ Ադրբեջանում նման տեղային գրոհների  2018 թվականին ենթարկվել է օգտատերերի համակարգիչների կեսից ավելին կամ 50,08%-ն այն դեպքում, երբ մեկ տարի առաջ դրանց բաժինը կազմել է 46,97%, իսկ Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 34,01% և 31,77%։ Այդ մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։

2018 թվականին գոնե մեկ վնասաբեր ծրագիր հայտնաբերվել է միջին հաշվով 35,06% համակարգիչներում, կոշտ սկավառակներում կամ հանովի կրիչներում, իսկ 2017 թվականին՝   36,8%-ում։

Տեղային սպառնալիք են համարվում այն օբյեկտները, որոնք համակարգիչ են թափանցել ֆայլերի կամ հանովի կրիչների (ֆլեշ-կրիչներ, ֆոտոխցիկների և հեռախոսների հիշողության քարտեր, արտաքին կոշտ սկավառակներ) վարակման ճանապարհով կամ ի սկզբանե համակարգչում են հայտնվել ոչ բաց տեսքով (օրինակ՝ բարդ ինստալյատորների պարունակած ծրագրեր, ծածկագրված ֆայլեր և այլն)։ Բացի այդ, վերոնշյալ վիճակագրական տվյալները ներառում են այն օբյեկտները, որոնք օգտատերերի համակարգչում հայտնաբերվել են հակավիրուսային ծրագրով համակարգի առաջին ստուգումից հետո։ Փորձագետները նշում են, որ, չնայած ամպային ծառայությունների հասանելիությանը և դրանց միջոցով համատեղ աշխատանքի հնարավորությանը, օգտատերերը շարունակում են ակտիվորեն օգտագործել հանովի կրիչներ։ Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար օգտատերերը պետք է հնարավորության սահմաններում խուսափեն հանովի կրիչներով աշխատանքից, և եթե դա խիստ անհրաժեշտ է, դրանք և ներբեռնվող բարդ ինստալյատորները (և ցանկացած այլ ֆայլ կամ արխիվ) միշտ պետք է ստուգել հուսալի հակավիրուսով։ Նաև անհրաժեշտ է համակարգչում անջատել հանովի կրիչներից ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթը։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս