
Սինդի Քրոուֆորդը լուսանկար է զետեղել իր Instagram-ում

52-ամյա գեղեցկուհին Instagram-ում իր լուսանկարն է ներկայացրել երկրպագուներին: Եվ, նայելով նրան, սկսում ես մտածել, որ ժամանակը մոդելի կողքով է անցել, տեղեկացնում է Life-ը:
Սինդի Քրոուֆորդի մասին ինչ-որ ձեւով լսել է յուրաքանչյուր ոք: Մոդելը 90-ական թվաքանների սեքս-խորհրդանիշն էր եւ չէր իջնում հանդեսների շապիկներից: Բայց, պարզվում է, այժմ էլ հանրաճանաչ գեղեցկուհին կարող է զարմացնել երկրպագուներին:
Սինդին մյուս մոդելների շարքում բոլորովին մերկ նկարվել է հայտնի լուսանկարիչ Ռասել Ջեյմսի «Հրեշտակները» գրքի համար: Երկու երեխաների մայրը տեղ է զբաղեցրել հյուսքեն կախովի բազկաթոռին, իսկ նրա մաշկի վրա խաղում են արեւի ցոլքերը: Նայելով այդ լուսանկարին, ասես, տեղափոխվում ես անցյալ. մոդելի կազմվածքին մնում է միայն նախանձել:
Սինդիի հիանալի տեսքը նաեւ օգտատերերն են նշել իրենց մեկնաբանություններում: Թեեւ նրա դեմքն արդեն զարդարում են կնճիռները:
https://www.instagram.com/p/Bt_T2Lplww7/?utm_source=ig_embed