Բաժիններ՝

«Ես չեմ պատրաստվում խենթանալ՝ սպասելով Ֆրանսիայի հավաքականի հրավերին». Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման ասել է, որ չի սպասում Ֆրանսիայի հավաքականի հրավերին:

«Ես չեմ պատրաստվում խենթանալ՝ սպասելով Ֆրանսիայի հավաքականի հրավերին:

Հավաքականը նվաճել է Աշխարհի գավաթը: Կա երիտասարդ ֆուտբոլիստների նոր սերունդ, և նրանք շատ լավն են:

Ես մաղթում եմ հավաքականին միայն լավագույնը»,- ասել է հարձակվողը Téléfoot-ի հետ զրույցում:

Բենզեման հավաքականում անցկացրած 81 խաղերում դարձել է 27 գոլի հեղինակ: Նա չի խաղացել հավաքականում 2015 թվականի օգոստոսից, երբ նրան մեղադրեցին Մատյո Վալբուենային ինտիմ տեսանյութերի միջոցով շանտաժի ենթարկելու մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս