Հանրապետության որոշ ավտոճանապարհներին գետնաբուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արթիկի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում գետնաբուք է:
Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: