
Երևանյան բնակարաններից մեկում 53-ամյա տղամարդու կիսաքայքայված դի է հայտնաբերվել

Փետրվարի 17-ին` ժամը 10:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի 16 թաղամասի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում եհն, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի հատակին հայտնաբերել Ա. Ա.-ի (ծնված 1966 թ.) դին:
Ըստ shamshyan.com-ի՝ 53-ամյա տղամարդու դին կիսաքայքայված վիճակում է եղել:
Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: