Բաժիններ՝

Լենինգրադյան փողոցում գործող խանութի վաճառողը բեմականացրել է հանցագործությունը՝ ինքն իր պարանոցին USB լարով հետքեր թողնելով. ոստիկանություն

Փետրվարի 16-ին՝ ժամը 12-ն անց 45-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած խանութներից մեկի վաճառողը հայտնել է, որ Լենինգրադյան փողոցում գործող խանութից գողություն են արել։

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին խանութի վաճառողը պատմել է, որ նույն օրը՝ ժամը 12-ն անց 20-ի սահմաններում, երկու հոգի որպես հաճախորդ մտել են խանութ, պարանը փաթաթել են իր պարանոցին ու սպառնալիքով հափշտակել շուրջ 740․000 դրամ ու հեռացել։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ իրականում ավազակային հարձակում տեղի չի ունեցել, այլ վաճառողը՝ 1995 թվականին ծնված Սպարտակ Մաթևոսյանը, բեմականացրել է հանցագործությունը և ինքն իր պարանոցին “USB” լարով հետքեր թողել։ Նշված գումարով էլ, ըստ նախնական տվյալների, Մաթևոսյանը խաղադրույքներ է կատարել ու պարտվել։

Սպարտակ Մաթևոսյանը տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Կատարվում է քննություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս