Բաժիններ՝

Ի՞նչ դիտել փետրվարին. լավագույն սերիալները

Ամսվա պրեմիերաները

Russian Doll 

• Կատակերգություն, դրամա, ֆենտեզի
• ԱՄՆ, 2019
• Պրեմիերա – փետրվարի 2

Նադիա անունով աղջիկը ընկնում է ժամանակային հանգույցի մեջ: Մեկը մյուսի հետևից նա հայնտվում է նույն երեկույթին Նյու-Յորքում, իսկ հետո մահանում է ինչ-որ անհավանական ձևով: Հերոսուհին փորձում է հասկանալ՝ ինչ է կատարվում և ելք գտնել իրավիճակից:

PEN15 

• Կատակերգություն
• ԱՄՆ, 2019
• Պրեմիերա – փետրվարի 9

Այս սերիալի հեղինակներ Մայա Էրսկին և Աննա Կոնկլը ընկերություն են անում ոչ միայն էրկրանին, այլ նաև իրական կյանքում: Նրանք արդեն հասուն են, սակայն սերիալում խաղում են իրենք իրենց 13 տարեկան հասակում: Սա իրականին շատ մոտ պատմություն է ոչ հայտնի դպրոցականների մասին, որոնց կյանքը պարբերաբար վերածվում է քաոսի:

Miracle Workers 

• Մելոդրամա, կատակերգություն
• ԱՄՆ, 2019
• Պրեմիերա – փետրվարի 13

Աստված որոշում է, որ մարդկությունը սպառել է իրեն և պետք է վերացնել Երկիրը: Երկու հրեշտակներ փորձում են համոզել նրան, որ մարդիկ դեռ պատրաստ են լավ արարքների: Նրանք խոստանում են օգնել սիրահարվել մի զույգի: Դրա փոխարեն Աստված պետք է հետ կագնի իր որոշումից:

Proven Innocent 

• Դրամա
• ԱՄՆ, 2019
• Պրեմիերա – փետրվարի 16

Մեդելին Սքոթը գիտի, թե ինչ է նշանակում սխալմամաբ դատապարտված լինել: Այդ իսկ պատճառով, նա իրավաբանների հետ պայքարում է՝ բացահայտելու ամենաբարդ գործերը՝ պաշտպանելով մարդկանց, ում մեղավորությունը երբեք չի բացահայտվել:

The Umbrella Academy 

• Ֆենտեզի, մարտաֆիլմ
• ԱՄՆ, 2019
• Պրեմիերա – փետրվարի 16

Սերիալ, որը հիմնված է երաժիշտ Ջերարդ Ուեյի կոմիքսների վրա: Այն պատմում է երեխաների պատմություններ, ովքեր ունեն սուպերհնարավորություններ և ում որդեգրել է այլմոլորակային Ռեջինալդ Հարգրիվզը:

Տարիներ անց ակադեմիայի իմ քանի անդամներ հավաքվում են միասին իրենց ուսուցչի թաղման ժամանակ, որպեսզի դիմակայեն նախկին կոլեգային:

The Enemy Within 

• Դրամա
• ԱՄՆ, 2019
• Պրեմիերա – փետրվարի 26

Էրիկա Շեպարդը FBR-ի ամենահայտնի դավաճաններից է: Նա ցմահ դատապարտված է և կրում է իր պատիժը հատուկ հսկողության բանտում: Բայց գործակալ Ուիլի Կիտոնուն դիմում է նրան օգնության համար: Չէ՞ որ հենց Էրիկան գիտի, թե ինչպես է իրեն պահում անորսալի հանցագործը:

Whiskey Cavalier 

• Դրամա
• ԱՄՆ, 2019
• Պրեմիերա – փետրվարի 28

FBR-ի գործակալ Ուիլ Չեյզը, ով ունի Վիսկի Կավալեր մականունը, էմոցիոնալ խնդիրներից հետո ունենում է նոր օգնական Ֆրենկի Թրուբրիդջին: Նրանք գլխավորում են լրտեսների խումբ, ովքեր պարբերաբար փրկում են երկիրը:

Եվ, իհարկե, հերոսները ավելի ու ավելի են կապվում իրար:

Ծանոթ սերիալներիի նոր եթերաշրջաններ

Man with a Plan 

• Կատակերգություն
• ԱՄՆ, 2016–2019
• Երրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ փետրվարի 5-ին
• IMDb – 6.9

Սիթքոմը պատմում է ընտանիքի հոր՝ Ադամ մասին, ով որոշում է իրեն նվիրել տնային գործերին: Նրա կինը աշխատում է, իսկ Ադամը դաստիարակում է երեխաներին և հեշտորեն կարողանում է անել տնային գործերը:

Երկրորդ եթերաշրջանի ավարտին Ադամը որոշել էր զբաղվել շինարարությամբ և վերանորոգմամբ: Բայց ինչ դուրս կգա այդ ամենից, դեռ հայտնի չէ:

Documentary Now! 

• Կատակերգություն
• ԱՄՆ, 2015–2019
• Երրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ փետրվարի 21-ին
• IMDb – 8.1

Saturday Night Live-ի մասնակիցներով այս սերիալը շարունակում է ծիծաղել տաբեր փաստավավերագրական նյութերի վրա: Ամեն սերիան պատմում է նոր պատմություն և կրկնօրինակում է ինչ-որ հայտնի իրավիճակ իրական դեպքերի մասին:

Suburra 

• Մարտաֆիլմ, քրեական ֆիլմ
• Իտալիա, 2017–2019
• Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ փետրվարի 22-ին
• IMDb – 8.0

Հռոմի ամենահին և միաժամանակ ամենավտանգավոր թաղամասերից մեկում ակտիվանում է թմրանյութերի վաճառքը, մարմնավաճառությունը և հանցագործությունը:

Երկրորդ եթերաշրջանը ևս պատմում է հանցագործության դեմ և իշխանության համար դաժան պայքարի մասին:

The Oath 

• Դրամա, քրեական ֆիլմ
• ԱՄՆ, 2018–2019
• Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան՝ փետրվարի 22-ին
• IMDb – 6.6

Սերիալ, որը պատմում է կոռումպացված ոստիկանական խմբի մասին: Ցերեկը նրանք պահում են օրենքը, իսկ գիշերը աշխատում են գումար՝ անօրինական և դաժան ճանապարհով:

Երկրորդ եթերաշրջանում ոստիկանները փորձելու են ազատվել թմրադիլերների պարտքերից:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս