Բաժիններ՝

Energizer. Նոր սմարթֆոնը 50 օր կաշխատի՝ առանց լիցքավորման

Բացի անհավատալի ինքնավարությունից, այն առանձնանում է անեզր էկրանով և տեղաշարժվող դիմային տեսախցիկով:

Avenir Telecom ընկեերությունը, որը գնել է սմարթֆոնների Energizer բրենդը, ներկայացրել է Power Max P18K Pop մոդելը: Դրա հիմնական առանձնահատկությունը 18 000 մԱ•ժ հզորությամբ մարտկոցն է:

Նման ցուցանիշով օգտատերերը կարող են օգտագործել սմարթֆոնը՝ կատարել 90 ժամ զանգեր, 1 ժամ երաժշտություն լսել կամ 2 օր անդադար դիտել տեսանյութեր՝ առանց լիցքավորման: Սպասման ռեժիմում հեռախոսը կարող է աշխատել 50 ժամ:

Բացի մարտկոցից Power Max P18K Pop-ը ունի նաև 6.5 դյույմանոց FHD էկրան, որը զբեղցնում է սմարթֆոնի գրեթե ամբողջ դիմային հատվածը: Եզրագծերը այնքան նեղ են, որ դիմային տեսախցիկի համար տեղ պարզապես չի մնացել: Տեսախցիկի տեղաշարժվող տարբերակը տեղադրել են վերևում: Տեղաշարժվող լինելու շնորհիվ տեղադրվել է երկու սենսոր՝ 16 և 2 MP:

Սմարթֆոնի հիմնական տեսացիկը եռակի է՝ 12.5 և 2 MP հզորությամբ: Սմարթֆոնն ունի MediaTek Helio P70 պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ և 128 ԳԲ ներդրվող հիշողություն:

Սմարթֆոնի գինն ու չափսերը հայտնի կդառնան Mobile World Congress-ի (MWC) ընթացքում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս