
««Բարսելոնայի» ֆուտբոլիստներն իրենց ոտքերում անհրաժեշտ թարմություն չունեն». Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն ամփոփել է «Վալիադոլիդի» հետ հանդիպումը (1:0):
«Մենք շատ լավ չխաղացինք: Բայց լավ է, որ մենք հաղթեցինք և կրկին միավորներ վաստակեցինք: Երեքշաբթի մենք պետք է ավելի լավ խաղանք:
Երբ մենք չենք շարժվում արագ և չենք վերահսկում խաղը, գնդակը, մենք դառնում ենք ավելի թույլ թիմ: Մենք դա գիտենք և հակառակորդներ էլ գիտի դա: Պետք է ավելի լավ խաղալ:
Մենք ունենք շատ հանդիպումներ, և երբ խաղում եք երեք կամ չորս խաղ անընդմեջ, ձեր ոտքերը հոգնում են: Մենք չենք զգում թարմություն: Հանգստանա՞լ: Դա որոշում է մարզիչը: Երբեմն նա հարցնում է ինձ այդ մասին, և ասում եմ նրան, որ ես թիմի տրամադրության տակ եմ:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները իրենց ոտքերում անհրաժեշտ թարմություն չունեն»,- ասել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան