«Նեյմարի վերադարձը հնարավոր չէ: Մենք ընտրել ենք Դեմբելեի և Կոուտինիոյի ուղին». Բարտոմեու
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ վերադառնալու մասին:
«Ես խոսել եմ Նեյմարի հետ, մենք հանդիպել ենք մի քանի անգամ, բայց նրա մարդիկ երբեք չեն ասել ինձ, որ նա ուզում է վերադառնալ:
Այս մասին մեզ ոչ ոք չի ասել: Նեյմարը ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի: Նա անցկացնում է երկրորդ մրցաշրջանը այնտեղ, դժվար է պատկերացնել, որ ՊՍԺ-ում ցանկանում են վաճառել նրան: Մենք չէինք ուզի:
Պայմանգրում ֆուտբոլիստին գնելու կետը մեզ համար առավելություն չէ: Եվրոպական ակումբները կարող են դա օգտագործել իրենց առավելության համար:
Ֆրանսիայում դա չկա, այնպես որ Նեյմարի վերադարձը հնարավոր չէ: Մենք ընտրել ենք Դեմբելեի և Կոուտինիոյի ուղին: Մենք պետք է առաջ գնանք հենց նրանց հետ:
Դեմբելեն ու Կոուտինիոն մեր ակումբի երկու ամենամեծ ներդրումներն են: Մենք աջակցում ենք նրանց հարյուր տոկոսով»,-ասել է Բարտոմեուն:
Սիրարփի Աղաբաբյան