Համեմունքներ՝ նիհարելու համար

Նիհարելու ամենահամեղ տարբերակը համեմունքներն են: Դրանց միջոցով կարելի է ուտել ամեն ինչ, բայց չգիրանալ, ավելի նիհարել: Բացի նրանից, որ այս համեմունքները նիհարեցնում են, նաև յուրահատուկ համ են տալիս ցանկացած ուտեստի:

1. Ռեհան

Ռեհանը մտնում է սուր համ ունեցող կանաչիների մեջ և շատ է օգտագործվում՝ որպես համեմունք: Թարմ ռեհանն ունի շատ սուր հոտ: Այն կարելի է օգտագործել մսեղենի, հատկապես՝ խոզի մսի և թռչնամսի հետ: Այն համեղ բուրմունք է տալիս նաև բանջարեղենների մեծ մասին, մակարոնեղենին, ձվով պատրաստված կերակուրներին:

2. Դափնու տերև

Կարդացեք նաև

Դափնու տերևն օգնում է օրգանիզմում լուծել աղային կուտակումներն ու թունավոր նյութերը: Այն հրաշալի համ է տալիս հատկապես մարինացված տավարի մսին, սոուսներին, խորովածին և ձկնային ուտեստներին:

3. Կերբելուկ (Кревель)

Կերբելուկն իր թույլ ցիտրուսային համով հրաշալի համադրվում է ձկնեղենի հետ: Այն ավելացնում են շատ սոուսների: Այն անփոխարինելի է աղցաններում, ձվով ուտեստներում և պաշտետներում: Այն կարգավորում է նյութափոխանակությունը և մաքրում է արյունը:

3. Սամիթ

Սամիթը երկար դարեր օգտագործվում է բժշկության և խոհարարության մեջ: Սամիթը ոչ միայն ունի հրաշալի հոտ և յուրահատուկ համ, այլ նաև հսկայական նշանակություն նյութափոխանակության համար: Օրգանիզմում այն կարգավորում է տարբեր գործընթացներ:

Այն հատկապես օգտակար է բաջարեղենների, ձվային ուտեստների, խոզի մսի և ձկնեղենի հետ:

5. Սուսամբար

Այս համեմունքը ստամոքսի վրա թողնում է տաքացնող և ցավը մեղմացնող հատկություն: Այն կարգավորում է օրգանիզմի նյութափոխանակությունը: Այն նաև օգտագործում են՝ որպես դեղամիջոց ռևմատիզմի դեմ: Այն շատ օգտակար է շաքարային դիաբետ ունեցողների համար:

Այն հրաշալի համադրվում է ծավային մթերքների, բանջարեղենների, հատկապես՝ կաղամբի և պանրի հետ:

6. Անանուխ

Գիտնականներն ապացուցել են, որ նույնիսկ անանուխի հոտն օգնում է նիհարելուն: Այն կարելի է ավելացնել շատ ըմպելիքների, հատկապես՝ թեյի մեջ:

7. Վայրի սուսամբար

Վայրի սուսամբարն ամենահայտնի հակաբակտերիալ համեմունքներից է: Սա շատ հայտնի իտալական համեմունք է, որն ակտիվ օգտագործվում է հենց իտալական ուտեստներում: Վայրի սուսամբարի պարբերաբար օգտագործումը կարող է պաշտպանել ձեզ շատ ինֆեկցիաներից: Այն նաև նպաստում է մարսողական համակարգի աշխատանքին:

Շատ լավ համադրվում է բանջարեղենների հետ:

8. Ուրց

Ուրցը, հատկապես թարմ վիճակում, հրաշալի համադրվում է ոչխարի, խոզի մսի և թռչնամսի հետ: Ուրցը բարձրացնում է իմունիտետը և նպաստում է արագ նիհարելուն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս