
Ընտանի կենդանիները՝ Նյու Յորքի բարեգործական դիմակահանդեսում

Նյու Յորքի «Փենսիլվանիա» հյուրանոցում փետրվարի 7-ին անցկացվել է բարեգործական դիմակահանդես, որի գլխավոր հյուրերը դարձել են ընտանի կենդանիները։
Միջոցառումն ամենամյա է եւ անցկացվում է արդեն 16-րդ անգամ:
Ինչպես նշվում է իրադարձության պաշտոնական կայքում, շոուի առաքելությունն այն է, որ նորաձեւության օգնությամբ ներդրում արվի կենդանիների փրկության եւ մեր մոլորակի բարօրության գործում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: