
Արմեն Սարգսյանը կրկնում է Նիկոլ Փաշինյանի գործելակերպը. Նա էլ է օպտիմալացման գործընթաց սկսել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՀ նախագահի աշխատակազմում ակտիվ օպտիմալացման գործընթաց է սկսվել: Ոմանց համոզում են դիմում գրել եւ աշխատանքից ազատվել, ոմանք էլ՝ պարզապես, ընկնում են, այսպես ասած, օպտիմալացման տակ:
Թե հիմա ինչով է պայմանավորված հաստիքների կրճատումը, դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ Արմեն Սարգսյանը շարունակում է գործել կառավարության ղեկավարին համահունչ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: