
Ալֆոնսո Կուարոն՝ գլխավոր մրցանակակիր

Մեքսիկացի Ալֆոնսո Կուարոնը ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակն է ստացել գլխավոր անվանակարգում: Այդ մասին հայտարարվել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) այդ պարգեւի հանձնման արարողության ժամանակ:
Կուարոնը «Լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» կատեգորիայում պարգեւն ստացել է «Ռոմա» կինոնկարի (2018 թ.) ստեղծման աշխատանքի համար, որը պատմում է 1970-ական թվականներին մեքսիկական ընտանիքի դրամատիկ ճակատագրի մասին: Ավելի վաղ նա «Ոսկե գլոբուս» եւ «Քննադատների ընտրությունը» պարգեւներին էր արժանացել նույն այդ կատեգորիայում: Բացի այդ, ժապավենի ստեղծման աշխատանքը նրան բերել էր «Օսկար»-ի անվանակարգ: ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի պարգեւի համար Կուարոնի հետ մրցակցում էին Բրեդլի Քուփերը, որը նկարահանել է «Աստղը ծնվեց» կինոնկարը (2018 թ.), Փիթեր Ֆարելին («Կանաչ գիրքը», 2018 թ.), Սփայք Լին («Սեւ կլանայինը», 2018 թ.) եւ Ադամ Մաքսեյը («Իշխանություն», 2018 թ.):
ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի մրցանակաբաշխությունն անցկացվել է 71-րդ անգամ: Հաղթողներն ավանդաբար արձանիկ են ստանում ռեժիսորական բազկաթոռի տեսքով: Վերջին տաասնամյակների ընթացքում ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակի դափնեկիրները հազվադեպ բացառությամբ «Օսկար»-ի մրցանակակիրներ են դարձել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: