Արտերկրի ՀՀ դիվանագետների թվաքանակի կրճատման տեղեկատվություններն իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ

Արտերկրում Հայաստանի Հանրապետության որոշ դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքային անհրաժեշտություններից ելնելով դիվանագետների համալրում է տեղի ունեցել: Այս մասին փետրվարի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիս ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե դիվանագիտական որոշ ներկայացուցչություններում անձնակազմի կրճատումներ են լինելու:

«Արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագետների թվաքանակի կրճատման վերաբերյալ տեղեկատվություններն իրականությանը չեն համապատասխանում: Ընդհակառակը, աշխատանքային անհրաժեշտություններից ելնելով որոշ դիվանագիտական ներկայացուցչություններում տեղի է ունեցել դիվանագետների համալրում»,- ասաց Նաղդալյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728