
Նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Պատճառները ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Հ.Ավագյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարն անհասանելի էր։
Հ.Ավագյանը, հիշեցնենք, փոխնախարարի պաշտոնը ստանձնել էր 2018թ. հուլիսին։