
«Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է». Տիգրան Խաչատրյան

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը կարծում է, որ տնտեսական հեղափոխությունն արդեն սկսվել է, բայց երբեք չի ավարտվելու։ Այս մասին այսօր նա հայտարարեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Տնտեսական հեղափոխությունը մեկնարկել է այն պահից, երբ կառավարությունն ու վարչապետը հաստատել և վերահաստատել են, որ այլևս բոլորն ազատ են իրենց գաղափարներն ու ծրագրերն իրագործելու հարցում: Եվ կառավարությունը պատրաստ է ամենայն աջակցություն իրականացնել, որպեսզի այդ ծրագրերն իրականացվեն անխափան ու անխոչընդոտ: Հեղափոխությունը չպետք է ավարտվի, պետք է շարունակվի և տա շոշափելի արդյունքներ»,- ասաց Խաչատրյանը:
Ըստ նրա՝ ներդրումների մասին պետք է ավելի հավասարակշռված սպասումներ ու քննարկումներ ունենալ. «Ներդրումները կայունություն են սիրում, և հիմա կա կայունություն։ Ես կարծում եմ, որ դա շատ նպաստավոր է լինելու առաջիկա ամիսների ծրագրերի առաջխաղացման հարցում: Իրենք նաև ժամանակ են պահանջում»:
Մանրամասները՝ տեսանյութում