Android բազայով Lenovo Z5 Pro GT-ն ճանաչվել է ամենաարդյունավետ սմարթֆոնը
Lenovo Z5 Pro GT սմարթֆոնը դարձել է Android բազայով ամենաարդյունավետ սմարթֆոնը՝ AnTuTu բենչմարկում հավաքելով ռեկորդային 371 հազար 273 միավոր: Այդ մասին հայտնել է Gizmochina պորտալը:
Չինական արտադրողի սմարթֆոնը դարձել է առաջին սարքը, որը հանդերձված է Snapdragon 855 շարժական չիպսեթով եւ ունի 12 գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ տարբերակ, նշում է պորտալը: AnTuTu-ի թեստում ութ գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ գաջեթի տարբերակը հավաքել է 371 հազար 273 միավոր՝ այդպիսով դառնալով ամենահզոր սմարթֆոնը, նշում է Gizmochina-ն:
Մինչ այդ ռեկորդը մոտավորապես 360 հազար միավոր մակարդակի վրա էր: Դրա հետ մեկտեղ սմարթֆոնը հանդերձված է full HD+ լուծաչափով 6.39-դյույմանոց AMOLED-դիսփլեյով, մատնահետքերի սքաներով, 16-մեգապիքսելանոց եւ 24-մեգապիքսելանոց հիմնական մոդուլով խցիկներով, 16-մեգապիքսելանոց եւ 8-մեգապիքսելանոց խցիկներով առջեւի մոդուլով, ինչպես նաեւ 3350 միլիամպեր-ժամ տարողունակությամբ կուտակչով:
Առայժմ սմարթֆոնը վաճառքների համար հասանելի է միայն Չինաստանում, որտեղ ութ գիգաբայթ օպերատիվ հիշողությամբ տարբերակի արժեքը կազմում է 440 դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: